Լրահոս

02.06.2020 18:45


Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում (լուսանկար)

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում (լուսանկար)

ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման բարելավման և տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Մամիկոնյանց փողոցի կողմից Գրիբոյեդովի փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկին միայն դեպի աջի փոխարեն:

Capture524

Այս խորագրի վերջին նյութերը