Աշխարհ

30.05.2020 12:35


Հնդկաստանում կապիկները գողացել են կորոնավիրուսի թեստերի համար արյան նմուշները (տեսանյութ)

Հնդկաստանում կապիկները գողացել են կորոնավիրուսի թեստերի համար արյան նմուշները (տեսանյութ)

Հնդկաստանում կապիկները գողացել են կորոնավիրուսի թեստերի համար արյան նմուշները, հաղորդում է AFP-ը:

Դեպքը տեղի է ունեցել Նյու Դելիից ոչ հեռու գտնվող Մեերուտ քաղաքում: Կապիկները գողացել են նմուշները, մագլցել ծառի վրա և փորձել ուտել դրանք:

Ավելի ուշ նմուշները տուփերը հայտնաբերվել են անվնաս վիճակում: «Դրանք չեն վնասվել, սակայն մենք կարծում ենք, որ վարակման կամ վարակի տարածման ռիսկ կա»,-ասել է Meerut բժշկական քոլեջի ղեկավար Ջերաջ Ռաջը:

Նա հավելել է, որ 3 մարդ, որոնց նմուշները գողացել են, ստիպված են եղել կրկնակի ստուգվել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը