Աշխարհ

29.05.2020 12:06


Մահացել է 23-ամյա անգլիացի պաշտպան Քրիստիան Մբուլուն

Մահացել է 23-ամյա անգլիացի պաշտպան Քրիստիան Մբուլուն

Շոտլանդական «Մոզերվել» ակումբի նախագահ Ջիմ Մաքմահոնը տեղեկացրել է ակումբի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Մբուլուի մահվան մասին։ Վերջին շրջանում 23-ամյա անգլիացին հանդես էր գալիս անգլիական երկրորդ լիգայն ներկայացնող «Մորկամբիի» կազմում։

«Մենք շոկի մեջ էինք, երբ իմացանք Քրիստիանի մահվան մասին։ Նա ընկերասեր էր, հաճելի և ինքնավստահ տղա, ում մենք բոլորս շատ սիրում էինք։ Մեր մտքերը Քրիստիանի ընտանիքի հետ են այս դժվարին ժամանակներում», – Մաքմահոնին է ցիտում «Մոզերվելի» կայքը։

Մբուլուն «Մոզերվելում» է հանդես եկել 2018/2019 մրցաշրջանում՝ անցկացնելով ընդամենը վեց հանդիպում առաջին թիմի կազմում։ Դրանից հետո նա հանդես է եկել «Քրյու Ալեքսանդրիայում», իսկ այս տարվա հունվարին պայմանագիր էր կնքել «Մորկամբի» հետ։

Կոնգոլեզյան արմատներով ֆուտբոլիստի մահվան պատճառը չի նշվում։

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը