Աշխարհ

27.05.2020 15:22


Իռլանդիայի վարչապետը կարանտինային միջոցառումներ է մտցրել և ընկերների հետ բացօթյա խնջույքի մեկնել

Իռլանդիայի վարչապետը կարանտինային միջոցառումներ է մտցրել և ընկերների հետ բացօթյա խնջույքի մեկնել

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը ընկերների հետ բացօթյա խնջույքի է մեկնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ՝ դրանով խախտելով իր իսկ մտցրած սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները: Երկրի լրատվամիջոցները և բնակչությունը խստորեն դատապարտել են նման գործողությունը, հայտնում է New York Post-ը:

Լրագրողները Վարադքարին լուսանկարել են մայրաքաղաքի այգիներից մեկում, երբ նա արևահարվում էր առանց մարզաշապիկի:

Պետության ղեկավարն այգի է ուղևորվել ընդամենը մեկ օր հետո այն բանից, երբ իշխանությունները քաղաքացիներին խնդրել են խուսափել բացօթյա խնջույքներից և ընդհանրապես առանց անհրաժեշտության փողոց դուրս գալուց:

Երկրի առաջնորդի նման պահվածքը առաջացրել է տեղացիների դատապարտման ալիք: Համացանցում նրանցից շատերը վարչապետին կոչ են արել անհապաղ հրաժարական ներկայացնել:

Վարչապետի մամուլի քարտուղարը, փորձելով արդարացնել Վարադքարի գործողությունները, հայտարարել է, որ պետության ղեկավարը ոչ մի նորմ չի խախտել, քանի որ իր գտնվելու մշտական վայրից եղել է 3 մղոնի սահմաններում և չի հավաքվել 4 մարդուց ավելի խմբով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը