Աշխարհ

23.05.2020 12:00


Վրաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել:

Ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից ի վեր երկրում հաստատվել է 728 դեպք: Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:

Միևնույն ժամանակ, մեկ օրում վիրուսից ապաքինվել է 14 մարդ, բուժվածներն ընդհանուր առմամբ 509-ն են:

Վիրուսից մահացել է 12 մարդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել 3 քաղաքացի:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը