Աշխարհ

20.05.2020 14:45


«Արսենալը» նպատակ ունի Մխիթարյանին փոխանակել «Ռոմայի» կիսապաշտպան Կլույվերտի հետ

«Արսենալը» նպատակ ունի Մխիթարյանին փոխանակել «Ռոմայի» կիսապաշտպան Կլույվերտի հետ

Լոնդոնի «Արսենալ»-ը նպատակ ունի Հենրիխ Մխիթարյանին փոխանակել «Ռոմա»-ի կիսապաշտպան Ջասթին Կլույվերտով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Metro-ն: «Զինագործներն» ուզում են Կլույվերտի համար «Ռոմա»-ին տալ 15 միլիոն եվրո և Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները: Գործարքը կարող է իրականություն դառնալ, քանի որ Մխիթարյանի գործակալը` Ռայոլան, նաև Կլույվերտի գործակալն է:

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը