Աշխարհ

16.05.2020 20:15


Հրապարակվել է Քոբի Բրայանթի, նրա 13-ամյա դստեր և ևս յոթ մարդու դիահերձման մասին զեկույցը, որի համաձայն՝ ազգությամբ հայ օդաչուի օրգանիզմում թմրանյութ կամ ալկոհոլ չի հայտնաբերվել․ Daily Mail (լուսանկարներ)

Հրապարակվել է Քոբի Բրայանթի, նրա 13-ամյա դստեր և ևս յոթ մարդու դիահերձման մասին զեկույցը, որի համաձայն՝ ազգությամբ հայ օդաչուի օրգանիզմում թմրանյութ կամ ալկոհոլ չի հայտնաբերվել․ Daily Mail (լուսանկարներ)

Լոս Անջելեսի շրջանի քրեական վարչությունը հրապարակել է հունվարի 26-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի, նրա 13-ամյա դուստր Ջիանայի և ևս յոթ մարդու դիահերձման մասին զեկույցը, գրում է Daily Mail-ը։

Ինչպես հայտնի է, Բրայանթը հունվարի 26-ի առավոտյան Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից դստեր բասկետբոլի մրցաշարի համար ուղևորվում էր Թաուզանդ Օքս քաղաք․ վթարը տեղի էր ունեցել թռիչքից 39 րոպե անց:

Դիահերձման արդյունքների համաձայն՝ զոհերի մահը վրա է հասել «գրեթե ակնթարթորեն», երբ ուղղաթիռն ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին։

Ըստ քրեական վարչության հրապարակած եզրակացության՝ ազգությամբ հայ օդաչու Արա Զոբայանի օրգանիզմում ալկոհոլ կամ թմրանյութ չի հայտնաբերվել։

Լոս Անջելեսի շրջանի դատաքննիչների հաշվետվություններում նկարագրվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են մարմնի մասնատված մասեր, այրված հագուստի մնացորդները։

Ամբողջական զեկույցը զբաղեցնում է 180 էջ, որոնցից 17 էջը նվիրված է Քոբի Բրայանթին։ Դրանում նշվում է, որ նրա գրեթե ամբողջ մարմինը վնասված է եղել։

Ջիանայի մասով հաշվետվության մեջ նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է բասկետբոլային վերնաշապիկ՝ մեջքի վրա նրա թիվ 2 համարով։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 զոհերի թվում են եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանթը և նրա 13-ամյա դուստրը` Ջիանա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:

Բրայանթն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցիացիայի հինգ չեմպիոնական տիտղոսի է արժանացել:

Բասկետբոլիստը մարզական կարիերան ավարտել է 2016 թվականին, որից հետո մանկական պատմվածքների ժողովածու և մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժվարությունների մասին:

Աղբյուրը՝ tert.am

00000000000000000000000000000

000000000000000000000000000000000000

000000000000000000000000000000000000000000000

Այս խորագրի վերջին նյութերը