Աշխարհ

14.05.2020 22:45


Զլատան Իբրահիմովիչը կտուգանվի ոչ օրինական արարքի համար (լուսանկար)

Զլատան Իբրահիմովիչը կտուգանվի ոչ օրինական արարքի համար (լուսանկար)

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, մինչ Միլան վերադառնալը, Ստոկհոլմում որոշել էր վայելել իր Ferrari Monza SP2 շքեղ մեքենան: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Այս մեքենաները սահմանափակ քանակի արտադրման են՝ 500 միավոր, որոնց վաճառքը կազմակերպվում է ոչ պաշտոնապես: Դրանց մոտավոր գինը 1,6 միլիոն եվրո է: Այս մեքենան Զլատանն ինքն իրեն նվիրեց անցյալ տարի աշնանը՝ իր ծննդյան օրվա առիթով: Բայց խնդիրն այն է, որ Իբրան այս մեքենան քշել է օրինախախտ ճանապարհով:

Պարզվում է՝ մարտի 30-ին ավարտվել է ֆուտբոլիստի վարորդական իրավունքի վավերականության ժամկետը: Այս օրինախախտման համար Իբրահիմովիչին 1.200-ից մինչ 2.000 շվեդական կրոնի տուգանք է սպասում (113 – 190 եվրո):

Աղբյուրը՝ proffootball.am

Այս խորագրի վերջին նյութերը