Աշխարհ

13.05.2020 13:59


Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 28-ով՝ ընդհանուրը դառնալով 242 հազար 271:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Ըստ շտաբի տվյալների՝ վարակվածների թվի աճը կազմել է 4.3 տոկոս՝ նախորդ օրվա 4.9 տոկոսի դիմաց: Հաստատված նոր դեպքերից 4461-ը ախտանիշներ չեն ունեցել:

Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 4491-ով՝ կազմելով 4803: Այսպիսով, երկրում բուժվել է վարակվածների 19.8 տոկոսը: Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 96 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, երկրում մ ահացել է 2212 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը