Աշխարհ

13.05.2020 13:06


Վրաստանում կորոնավիրուսի վարակի 5 նոր դեպք է գրանցվել. մայիսի 13-ի տվյալները. aliq.ge

Վրաստանում կորոնավիրուսի վարակի 5 նոր դեպք է գրանցվել. մայիսի 13-ի տվյալները. aliq.ge

Մայիսի 13-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 5 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 647: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 23 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 372 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 11 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4373 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 386 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը