Աշխարհ

12.05.2020 17:08


Դմիտրի Պեսկովը վարակվել է COVID-19-ով

Դմիտրի Պեսկովը վարակվել է COVID-19-ով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովն ասել է, որ հիմա հիվանդանոցում է։

Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը