Աշխարհ

11.05.2020 12:54


Ընդամենը 802 նոր դեպք․ Իտալիայում վերջին երկու ամսվա մեջ գրանցվել է վարակման դեպքերի ամենացածր ցուցանիշը

Ընդամենը 802 նոր դեպք․ Իտալիայում վերջին երկու ամսվա մեջ գրանցվել է վարակման դեպքերի ամենացածր ցուցանիշը

Իտալիայում նախօրեին կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր գրանցվել է վարակման նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը՝ ընդամենը 802 նոր դեպք, հայտնում է The Guardian հրատարակությունը։ Մահվան դեպքերի թիվը նախօրեին եղել է 165:

Կայքի փոխանցմամբ՝ երկրում ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 219 070-ի, որից 30 560-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից արդեն ապաքինվել է 105 186 մարդ։

Վարակման և մահվան նոր դեպքերի նվազման ֆոնին Իտալիայում անցած երկուշաբթի օրվանից թուլացվել են մի շարք սահմանափակումներ, տասնյակ ծառայություններ վերսկսել են իրենց աշխատանքը։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,1 միլիոն մարդ, որից 283 992-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը