Մեկնաբանություն

11.05.2020 12:34


Չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել

Չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը խլացվի աղմուկի մեջ։ Խոսքն Արցախի հարցում տխրահռչակ փուլային տարբերակի մասին է։ Լավրովը հայտարարեց, որ Փաշինյանն ու Ալիևը բանակցում են փուլայինի շուրջ։

Փաշինյանին ԱԺ–ում խաչաձև հարցեր ուղղվեցին, ինչի արդյունքում պարզվեց, որ այդպես էլ կա։ Նա չհերքեց փուլայինի գոյությունը, բայց դա հիմնավորեց իր որդեգրած «դուխով» արտաքին քաղաքականության գոյությամբ։

Հետո եղավ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքն ու թեման շեղվեց։

Ծեծկռտուքն, իհարկե, թեմա է, բայց այն թեման չէ, որ կարողանա շեղել Արցախի հարցից։ Ի վերջո պետք չէ մոռանալ, թե ինչի համար ենք հավաքվել։

Ալիևն ու իր քարոզչամեքենան Երևանն են պահանջում ու խոսում պատերազմ սկսելու մասին, իսկ Երևանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը կառուցողական է տրամադրված և շահագրգռված է հարցի լուծմամբ։

Եթե Ադրբեջանից հնչող պաշտոնական ու ոչ պաշտոնական տեսակետների ֆոնին Փաշինյանը կառուցողական է որակում Ալիևի դիրքորոշումը, ապա դա նշանակում է՝

Ակա՛մ ՀՀ վարչապետը քաղաքականապես անմեղսունակ է և չի հասկանում, թե ինչ է ասում,

Բ կա՛մ ՀՀ վարչապետը կառուցողական է գնահատում Արցախը փուլային տարբերակով Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականությունը։

Երկու դեպքում էլ վատ բան է ստացվում։

Ի դեպ, պաշտոնական Ստեփանակերտը նույնպե՞ս գտնում է, որ Ալիևը կառուցողական է տրամադրված։ Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի տեսակետները շարունակո՞ւմ են նույնական մնալ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը