Աշխարհ

09.05.2020 14:55


Հաղթանակի շքերթը Մինսկում դարձել է միակը հետխորհրդային տարածքում. Լուկաշենկո (տեսանյութ)

Հաղթանակի շքերթը Մինսկում դարձել է միակը հետխորհրդային տարածքում. Լուկաշենկո (տեսանյութ)

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ զորահանդեսը, որն անցկացվում է այսօր Մինսկում, հետխորհրդային տարածքում միակն էր, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով շքերթից առաջ:

«Եվ թող այս տարի Մինսկում անցկացվող զորահանդեսը հետխորհրդային տարածքում դառնա միակը, այն կանցկացվի ի պատիվ խորհրդային բոլոր զինվորների, որոնք աշխարհն ազատագրեցին նացիզմից», - ընդգծել է Լուկաշենկոն:

Շքերթին մասնակցել է մոտ 3 հազար զինծառայող և ավելի քան 150 միավոր տեխնիկա, 36 ինքնաթիռ և ուղղաթիռ օդային շքերթով անցել են մայրաքաղաքի վրայով:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը