Աշխարհ

09.05.2020 14:55


Ռուսաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 10 817 նոր դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 10 817 նոր դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 10 817 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնում է Telegram-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Վարակման նոր դեպքեր չեն գրանցվել Ռուսաստանի 85 շրջաններից միայն մեկում։ Նշվում է նաև, որ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող մարդկանց ավելի քան 40 տոկոսը չունի հիվանդության կլինիկական դրսևորումներ:

Ռուսաստանում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 198 676-ի։ Գրանցվել է մահվան 1800 դեպք, ապաքինվել է 31 հազար մարդ։

Մինչև մայիսի 11-ը ներառյալ երկրի բոլոր շրջաններում գործում է բարձր պատրաստականության ռեժիմ, որի շրջանակում սահմանվել են տարբեր սահմանափակումներ: Իշխանությունները նախատեսում են սահմանափակումների ռեժիմներից փուլ առ փուլ դուրս գալ մայիսի 12-ին։
Աղբյուրը՝ tert,am

Այս խորագրի վերջին նյութերը