Աշխարհ

08.05.2020 11:34


Երկրաշարժ Իրանում. կան զոհեր

Երկրաշարժ Իրանում. կան զոհեր

Ուրբաթ Թեհրան նահանգում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի Սեյսմոլոգիական իրանական կենտրոնից, փոխանցում է IRNA-ն:

Ցնցումները գրանցվել են Թեհրանի ժամանակով 00.48-ին Իրանի մայրաքաղաքից 58 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա:

Ինչպես հայտնել է PressTV-ին` վկայակոչելով Իրանի շտապ օգնության ծառայության մամուլի քարտուղար Մոջթաբ Խալեդիին, 2 մարդ է զոհվել, 13 մարդ վնասվածքներ է ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը