Աշխարհ

30.03.2020 14:15


Մխիթարյանն «Արսենալ»-ին ասել է, որ ուզում է մնալ «Ռոմա»-ում

Մխիթարյանն «Արսենալ»-ին ասել է, որ ուզում է մնալ «Ռոմա»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի մնալու Հռոմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Mail-ը՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստը կապ է հաստատել «Արսենալ»-ի հետ և ասել, որ կցանկանար շարունակել խաղալ «Ռոմա»-ում: Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից և «Արսենալ»-ից հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ իրեն լավ է զգում:

Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի մեկնարկին մեկ տարվա վարձակալությամբ միացավ «Ռոմա»-ին, որի կազմում մասնակցել է 13 խաղի ` դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը