Աշխարհ

27.03.2020 22:00


«Թուրքական ավիաուղիները» դադարեցնում է բոլոր արտաքին չվերթները՝ բացառությամբ 5 քաղաքի

«Թուրքական ավիաուղիները» դադարեցնում է բոլոր արտաքին չվերթները՝ բացառությամբ 5 քաղաքի

Թուրքիայի ազգային փոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված շարունակում է սահմանափակել արտաքին չվերթները:

Թուրքիայի խոշորագույն ավիափոխադրողը, որը տեղ է զբաղեցնում նաև աշխարհի խոշորագույնների շարքում, դադարեցրել է գրեթե բոլոր արտաքին չվերթները՝ բացառությամբ Չիկագո, Վաշինգտոն, Հոնկոնգ, Մոսկվա և Ադիս Աբեբա ուղղությունների: Մյուս բոլոր չվերթները չեն իրականացվելու մարտի 27-ից ապրիլի 17-ը ընկած ժամանակահատվածում:

Վերջին դադարեցված ուղղությունը Ստամբուլ- Նյու Յորք-Ստամբուլն է:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը