Աշխարհ

27.03.2020 17:25


Իսպանիայի թագավորի ազգականուհին մահացել է կորոնավիրուսից. «ՌԻԱ Նովոստի»

Իսպանիայի թագավորի ազգականուհին մահացել է կորոնավիրուսից. «ՌԻԱ Նովոստի»

Իսպանիայում 86 տարեկանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկրի թագավոր Ֆիլիպ 6-րդի ազգականուհի Մարիա Թերեզա Բուրբոն Պարմացին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով մահացածի եղբայր Սիքսթ Հենրիխ Բուրբոն Պարմացուն:

«Նորին թագավորական մեծություն Սիքսթ Հենրիխ Բուրբոնը տեղեկացնում է, որ մարտի 26-ին Փարիզում 86 տարեկանում մահացել է իր քույր Մարիա Թերեզա Բուրբոն Պարմացին` դառնալով COVID-19 կորոնավիրուսի զոհ»,-ասված է արիստոկրատի ֆեյսբուքյան էջում:

Մարիա Թերեզա Բուրբոն Պարմացին, ինչպես և իր եղբայրը պատկանում են Պարմայի Բուրբոնների դինաստիային` Իսպանիայի թագավորական տոհմի կրտսեր ճյուղին:

Այս պահին կորոնավիրուսով վարակման և մահերի թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդ տեղում է` Իտալիայից հետո: Երկրում վարակվածների թիվը անցել է 64 000-ը, մահացել է շուրջ 4900 մարդ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը