Աշխարհ

25.03.2020 13:32


Ստամբուլում բռնի կերպով դիմակ հագցնելու ու գլխին ախտահանիչ լցնելու համար քրգործ է հարուցվել (տեսանյութ)

Ստամբուլում բռնի կերպով դիմակ հագցնելու ու գլխին ախտահանիչ լցնելու համար քրգործ է հարուցվել (տեսանյութ)

Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքի Բաղջըլար թաղամասում փողոց դուրս եկած մի տարեց տղամարդու քաղաքացիներից մեկը ստիպողաբար դիմակ է հագցրել, ապա նրա գլխին լցրել այդ երկրում հայտնի Քոլոնիա ախտահանիչ հեղուկ:

Քաղաքացի Օ.Ք.-ի արարքը նկարահանվել է, ապա տեսանյութը տեղադրվել է սոցցանցերում, որտեղ արժանացել է օգտատերերի քննադատություններին: Դրանից հետո դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել, ինչի շրջանակներում արարքի հեղինակը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ամբողջ տարածքում մարտի 22-ից սկսած փողոց դուրս գալու արգելք է սահմանված 65 տարեկանից բարձր ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը