Աշխարհ

21.02.2020 10:04


«Ռոմա»-ն հաղթել է Եվրոպայի լիգայի խաղում. Մխիթարյանը մասնակցել է խաղին

«Ռոմա»-ն հաղթել է Եվրոպայի լիգայի խաղում. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Գենտ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել: Աչքի ընկավ Կառլես Պերեսը:

Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին:

Այս խորագրի վերջին նյութերը