Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները
«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը 15 երկրից հաղթահարել է տասը երկիր։ Կիսաեզրափակիչն անց էր կացվում մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
Մրցույթի եզրափակիչ են անցել Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը:
Առաջին կիսաեզրափակիչը չեն հաղթահարել Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:
Առաջին կիսաեզրափակչում ներկայացել են նաև մրցույթի «Մեծ քառյակ»-ի անդամներ Գերմանիան, Իտալիան:
«Եվրատեսիլ 2026»-ի Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 14-ին։
Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։