Աշխարհ

20.02.2020 21:54


Թուրքիայի Ռիզե քաղաքում կորոնավիրուսի կասկածանքով մեկ մարդ հսկողության տակ է առնվել

Թուրքիայի Ռիզե քաղաքում կորոնավիրուսի կասկածանքով մեկ մարդ հսկողության տակ է առնվել

Թուրքիայի Ռիզե քաղաքում կորոնավիրուսի ենթադրյալ դեպք է արձանագրվել։

Թուրքիայից Թայլանդ մեկնած և վերադարձած մի քաղաքացի Ռիզեի հիվանդանոց է դիմել բարձր ջերմության և հազի ախտանշաններով։ Բժիշկներն անվտանգության նկատառումներով հիվանդանոցում մեկուսացրել են քաղաքացուն։ Նրանից ստացված նմուշներն ուղարկվել են Անկարա ուսումնասիրության։

Հիվանդը 10 օր առաջ էր ընտանիքի հետ վերադարձել Թայլանդից։ Նրա ընդհանուր վիճակը գնահատվել է լավ։ Հիվանդի կնոջ ու երեխաների մոտ գրիպանման երևույթներ չեն արձանագրվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը