Մեկնաբանություն

18.02.2020 13:25


6 միլիոն դրամ՝ հանուն «Այո»–ի լոգոյի. Փաշինյանը հարստացել է (տեսանյութ)

6 միլիոն դրամ՝ հանուն «Այո»–ի լոգոյի. Փաշինյանը հարստացել է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հարստացել են։ Դոլարով ու դրամով հաշված։

Նրանք ոչ միայն ճոխ քեֆեր են անում, այլ նաև թանկարժեք ընտրարշավներ։ Եվ դա բնական է։ Չէ՞ որ եթե հեղափոխական սեփականատեր Սամվել Ալեքսանյանը էդ պահին տեղում չլինի, ապա առնվազն նրա օգնական Արմանը միշտ սարի պես կանգնած է քայլարածների կողքին։

Գովազդային գործակալի հակումներով աչքի ընկնող Նիկոլն իր ֆեյսբուքյան էջում մի հայտարարություն էր հրապարակել։ Նա կոչ էր անում մասնակցել սահմանադրական փոփոխություններին «Այո» ասողների թիմի աշխատանքներին։ Մասնակցել և շահել։ 6 միլիոն դրամ է խոստացվում հատկացնել «Այո»–ի բրենդինգի համար։ 1–ին տեղ գրավողին Նիկոլը խոստանում է 3 միլիոն դրամ, 2–րդ տեղին՝ 2 միլիոն, 3–րդ տեղին՝ 1 միլիոն։

Թե որտեղի՞ց այդ փողը նիկոլենց, դժվար չէ գլխի ընկնել։ Նիկոլենք, փաստորեն, լոգո ծռմռելու համար պատրաստ են 12 հազար դոլարից ավելի գումար հատկացնել։ Նման օլիգարխիկ կայֆեր նույնիսկ հարուստ մասնավոր ընկերություններն իրենց թույլ չեն տալիս։ Բայց նախկինում աղքատությունը սրբության ու կրոնի վերածած հեղափոխականներն իշխանության գալուց հետո թույլ են տալիս։ Փաստորեն, իրենք էլ են սկսել ընտանիք պահել։ Ու լավ պահել։

Տեղին է հիշեցնելը, որ ոչ վաղ անցյալում, այսինքն՝ այն ժամանակ, երբ Նիկոլը դեռ թրաշով չէր ու ընդդիմություն էր աշխատում, շատ համեստ էին նրանց քարոզչական ծախսերը։ Նիկոլի ձեռքը մի բարձրախոս էին տվել ու առաջարկել էին մագլցել ավտոտնակների վրա։ Նա թռչկոտում էր տանիքից տանիք ու գոռում, թե բա ելք կա՝ այն հույսով, որ կկարողանա մուտք գործել խորհրդարան։

2018–ի մայիսից հետո նիկոլենց մոտ կտրուկ հաղթահարվեց աղքատությունը, բայց ոչ թե ուղեղում, այլ գրպանում։ Գումարը սկսեց հոսել վարար գետի պես։ Նրանք շատ թանկարժեք ընտրարշավ անցկացրեցին Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, թեև խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարից, թալանի համար ասֆալտին պառկեցնելուց ու պատերին ծեփելուց։

Հիմա կրկին ընտրություն է, և Նիկոլը կրկին ճոխ ծախսերի է պատրաստ, քանզի դա անձամբ իրեն է պետք։ Հանրաքվեն զոհվածի մոր հետ հանդիպման ժամանակ դեմագոգիայով զբաղվել չէ, թե բա եթե փող տանք ձեզ, ապա ինֆլյացիա կլինի։

Երբ «Այո»–ի լոգո է պետք, ապա չեն անհանգստացնում ո՛չ ինֆլյացիան, ո՛չ թանկությունը, ոչ էլ մյուս բաները։ Կարևորը, որ Սահմանադրական դատարանը գրավելու խնդիրը լուծվի։ Դե իսկ պողոսներին միշտ էլ կարելի է դուխով մայկաներով կերակրել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը