Կարծիք

23.01.2020 18:44


«Էրեբունի պլազայի» հերոսին իշխանությունները, ամենայն հավանականությամբ, որևէ պատասխանատվության չեն ենթարկի

«Էրեբունի պլազայի» հերոսին իշխանությունները, ամենայն հավանականությամբ, որևէ պատասխանատվության չեն ենթարկի

а теперь горбатый, я сказал горбатый...

Զուտ ձեր իմանալու համար, «Էրեբունի պլազայի» հերոսին իշխանությունները, ամենայն հավանականությամբ, որևէ պատասխանատվության չեն ենթարկի:

Եթե ինքնակամ է հանձնվել և այլ արարքներ չի գործել` զոհ, վիրավոր, ու եթե պարզվի զենքը որսորդական էր և օրինական, տղամարդուն կճամփեն տուն, может даже наградят... посмертно.

***

Եվ այսպես, ի՞նչ ունենք այս պահի դրությամբ.

1. «Էրեբունի պլազա» է ներխուժում տղամարդ, ով իշխանության կողմից հետևողական ատելության քարոզչության թեզերը կյանքի կոչելու նպատակ ունենալով՝ փորձում է հարձակվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վրա:

2. Անկանոն կրակելուց հետո պատանդ է վերցնում և պահանջում է Վիկտոր Սողոմոնյանին:

3. Տղամարդուն այցելում է ոստիկանության պետը:

4. Տղամարդը հանձնվում է և ոստիկանապետի մեքենայով տեղափոխվում ոստիկանություն:

5. Պարզվում է՝ տղամարդու զենքը օրինական, որսորդական 12 տրամաչափի զենք է:

6. Ըստ ոստիկանության տեսանյութում կրակոցների անցքերի՝ 10-12 համարի կոտորակով:

Զոհեր չկան, որովհետև այդ կոտորակով զոհեր չէին կարող լինել, դա ճնճղուկների համար նախատեսված փամփուշտ է և զենքի տերը ուղղակի չէր կարող դրա մասին չիմանալ:

7. Ստացվում է՝ տղամարդը տեղյակ էր, որ որևէ մեկին անհնար էր վնասել այդ զենքով:

8. Տղամարդը հանձնվելուց հետո ազատվում է քրեական պատասխանատվությունից:

9. Եթե տղամարդը գիտեր, որ որևէ մեկին չի կարող սպանել իր զենքով և ազատվելու է պատասխանատվությունից, այդ դեպքում հարց է առաջանում:

10. Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը...

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը