Կարծիք

23.01.2020 16:45


Էս ես սարքել երկիրը քո «սիրով ու հանդուրժողականությամբ»

Էս ես սարքել երկիրը քո «սիրով ու հանդուրժողականությամբ»

Էս ես սարքել երկիրը քո «սիրով ու հանդուրժողականությամբ»։ Էն էս սարքել, որ մարդ կարող է իջնել իր օֆիսի առաջին հարկում կոֆե խմելու ու պարզի, որ ինքը պատանդ է։ Էս է քո բերած «ազատությունը»։

Էն որ ասում էիր՝ բոլորն ազատ են այլևս իրենց քայլերում ու հրամայեցիր աջ ու ձախ ասֆալտին փռել, պատին ծեփել, որոշները ազդակ ստացան, որ կարող են ազատորեն հանցագործություն անել ու անում են։

Առավոտ արդյունք ես հրապարակում կառավարության նիստում, որ ժողովրդավարությամբ առաջ ենք անցել հարևաններից, կեսօրին իմանում ես, որ ինչ-որ մեկը զենքով մտել է շենք, պատանդ է վերցրել ու ուզում է փռել գետնին։

Իմացիր, որ ինչ կատարվում է, քո սերմանած թույնի արդյունքն է։ Մե՞զ ինչ, դա քեզ է խեղդելու առաջին հերթին։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը