Լրահոս

09.12.2019 16:10


Արմավիրի մարզում 44-ամյա վարորդը Ford Transit-ով տապալել է մի քանի գազասյուներ և կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին (տեսանյութ)

Արմավիրի մարզում 44-ամյա վարորդը Ford Transit-ով տապալել է մի քանի գազասյուներ և կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին (տեսանյութ)

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 21:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ, 44-ամյա Ժորա Խուդոյանը, իր վարած Ford Transit 35 NP 668 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և հայտնվել ջրատարի մեջ ու կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել Հայթաղ գյուղի բնակիչները, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վնասվել են մայթեզրին տեղադրված գազախողովակի մի քանի սյուներ: Բարեբախտաբար, գազի արտահոսք տեղի չի ունեցել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը