Քաղաքական

07.12.2019 12:50


Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը (տեսանյութ)

Արարողությունը մեկնարկեց Տերունական աղոթքով, Փաշինյանի հետ միջոցառմանը մասնակցուըմ են նաեւ Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եւ այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը