Լրահոս

07.12.2019 10:55


Վայոց Ձորի մարզում տղամարդուն ծառից կախված են գտել

Վայոց Ձորի մարզում տղամարդուն ծառից կախված են գտել

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է 60–ամյա տղամարդուն դրդել նման ծայրահեղ քայլի։ Գյուղում այս մասին ոչինչ չգիտեն։

Երեկ` դեկտեմբերի 6–ին, սարսափելի դեպք է եղել Վայոց Ձորի մարզում։ Մալիշկա գյուղում այգու ծառից կախվելով ինքնասպան է եղել մոտ 60 տարեկան մի տղամարդ։

Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ տղամարդու` ծառից կախված դին պատահաբար տեսել է նրա ազգականներից մեկը, որն էլ ահազանգել է կատարվածի մասին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն ընտանիք ուներ։

Այս պահին ինքնասպանության պատճառների վերաբերյալ հստակ վարկածներ չեն շրջանառվում։

Բոլոր հարցերի պատասխանները քննության ավարտին կտան իրավապահները։

Այս խորագրի վերջին նյութերը