Լրահոս

05.12.2019 11:30


Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen Passat, Mazda և Toyota Aqua մեքենաները. կա 4 վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen Passat, Mazda և Toyota Aqua մեքենաները. կա 4 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15: 10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Volkswagen Passat մակնիշի 34 CՍ 500 համարանիշի, Mazda մակնիշի 35 XC 662 համարանիշի և Toyota Aqua մակնիշի 2169 19 HW տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը անչափահաս է՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը