Քաղաքական

04.12.2019 18:19


ԼՂ կարգավորման հարցով սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա. Փաշինյան

ԼՂ կարգավորման հարցով սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա. Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպապատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ այսօր հայտնած դիրքորոշմանը։

«Հայտարարությունների երեք ռեժիմ կա. երբ հայտարարություն չի հնչում, հնչում են մեկնաբանություններ, երկրորդ, երբ հայտարարությունը եռակողմ է, և երրորդ՝ հնգակողմ։ Սա այն տարբերակն է, երբ համանախագահներին գումարվում են կողմերի ներկայացուցիչները։

Նախ ասեմ, որ սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա։ Չկա, որովհետև մենք նախ պետք է հասկանանք ամպլիտուդը։ Երբ ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների հետ կապված պարզաբանումներ պետք է ստանանք, դեռևս չենք ստացել։

Հիմա, ըստ էության, Ղարաբաղյան հարցի հետ կապված՝ կարող եմ արձանագրել, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը։ Մենք ձևակերպել ենք մեր՝ Հայաստանի և Արցախի նոր ասելիքը, արձանագրել ենք, որ ՀՀ և ԼՂՀ կառավարությունների պատկերացումները նույնական են։ Մեր ասելիքն առավել լսելի և հասնալի է դարձել միջազգային հանրության կողմից»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը