Աշխարհ

02.12.2019 15:50


Պուտինը և Էրդողանը պետք է հանդիպեն հունվարի 8-ին, հնարավոր է` Ստամբուլում. Պեսկով

Պուտինը և Էրդողանը պետք է հանդիպեն հունվարի 8-ին, հնարավոր է` Ստամբուլում. Պեսկով

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես պլանավորվում Է, կհանդիպեն 2020 թվականի հունվարի 8-ին: Դա դեկտեմբերի 2-ին լրագրողներին հավաստել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա չի բացառել, որ բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Այո՛, իրոք, այդ ամսաթվին (հունվարի 8-ին) նախապատրաստվում են երկու նախագահների շփումները: Այդ ուղեւորության գլխավոր թեման «Թուրքական հոսքի» բացումն Է»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «կարելի Է ենթադրել, որ երկու ղեկավարներն այդ հնարավորությունը կօգտագործեն առավել հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար»:

«Առայժմ խոսքը վերաբերում Է Ստամբուլին (որպես բանակցությունների անցկացման վայրի), բայց դեռեւս ժամանակ կա, առայժմ բոլոր մանրամասնությունները համաձայնեցվում են»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը