Լրահոս

30.11.2019 15:45


Երևանում Mercedes-ը բախվել է ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» փլուզված շինությանը (տեսանյութ)

Երևանում Mercedes-ը բախվել է ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» փլուզված շինությանը (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 OT 046 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ՝ Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս, բախվել է չգործող ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի շինությանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարարները ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 28-ամյա Հրաչիկ Եղիազարյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և սոցիալական քարտ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք ինքն է եղել վարորդը:

Մանրամասները՝ Shamashyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը