Լրահոս

28.11.2019 12:28


Գեղարքունիքի մարզում բախվել են Toyota ու Niva-ն. Toyota-ն հայտնվել է դաշտում, Niva-ի ուղևորն ու գազաբալոնը ավտոմեքենայից շպրտվել են. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում բախվել են Toyota ու Niva-ն. Toyota-ն հայտնվել է դաշտում, Niva-ի ուղևորն ու գազաբալոնը ավտոմեքենայից շպրտվել են. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 36 NO 575 համարանիշի և Toyota մակնիշի 35 XP 358 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ Մարտունու, 2-ը՝ Գավառի բժշկական կենտրոններ: Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Niva-ի միջից էլ ուղևորը շպրտվել է, իսկ գազաբալոնը պոկվել և նույնպես մի քանի մետր շպրտվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը