Լրահոս

28.11.2019 12:00


Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերում ձյուն է տեղում, Lանջիկ-Գյումրի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերում ձյուն է տեղում, Lանջիկ-Գյումրի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:16-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի և Կոտայքի մարզերում տեղում է ձյուն: Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը