Լրահոս

28.11.2019 11:55


Կոտայքի մարզում բախվել են Toyota-ն ու 2 Opel-ներ. կան վիրավորներ

Կոտայքի մարզում բախվել են Toyota-ն ու 2 Opel-ներ. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 47-ամյա Էդուարդ Ռոստոմյանի վարած Opel մակնիշի 47 AR 001 համարանիշի, Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Արսեն Միրզախանյանի վարած Opel մակնիշի 35 AՍ 408 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Մանուկ Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 17 PZ 017 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Միրզախանյանի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 25-ամյա Լուսինե Վարդանյանը, 62-ամյա Ալվարդ Մանուկյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի վարորդ Մ. Հովհաննիսյանը՝ Միաքայելյան վիրաբուժական ինստիտուտ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը