Աշխարհ

22.11.2019 21:15


Հռոմում վերանվանել են ֆաշիստների հանցակիցների անունները կրող փողոցները

Հռոմում վերանվանել են ֆաշիստների հանցակիցների անունները կրող փողոցները

Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները նոյեմբերի 21-ին վերանվանել են գիտնականներ Արտուրո Դոնաջոյի եւ Էդոարդո Ձավատարիի անունները կրող փողոցներն ու հրապարակը, որոնք իրենց արատավորել են ֆաշիստների հետ համագործակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը:

«Տեղանվանական զտում» անցկացնելու եւ մայրաքաղաքի փողոցներն ու հրապարակները վերանվանելու մտադրության մասին Հռոմի քաղաքագլուխ Վիրջինիա Ռաջին հայտարարել Էր դեռ անցյալ տարվա վերջին: Ինչպես նշում Է ANSA-ն, 1938 թվականին ակադեմիկոսներ Դոնաջոն եւ Ձավատարին եղել են գիտության այն գործիչների թվում, որոնք պաշտպանել են դիկտատոր Բենիտո Մուսոլինիի ռասիստական օրենքները:

Այժմ փողոցներին տվել են բժիշկ Մարիո Կարարայի եւ կենդանաբան Էնրիկի Կալաբրեզիի անուները, իսկ հրապարակին, որն ավելի վաղ նույնպես կոչվել Էր Դոնաջոյի պատվին, տրվել Է ֆիզիկոս Նելլի Մորտարայի անունը: Նրանք բոլորն Էլ հանդես Էին գալիս հակահրեական օրենքների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը