Աշխարհ

22.11.2019 14:10


Շրի Լանկայի նախագահի եղբայրը չորս նախարարություն է գլխավորելու նոր կառավարությունում

Շրի Լանկայի նախագահի եղբայրը չորս նախարարություն է գլխավորելու նոր կառավարությունում

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան իր ավագ եղբորը՝ Մահինդա Ռաջապակսային, հանձնարարել Է չորս նախարարություն գլխավորել երկրի անցումային կառավարությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին հայտնել Է News First հեռուստաալիքը:

Այդ տվյալների համաձայն, Մահինդա Ռաջապակսան մինչեւ հաջորդ համընդհանուր ընտրությունները գլխավորելու Է ֆինանսների եւ տնտեսական պլանավորման նախարարությունը, բուդդիզմի գործերի եւ Վայամբայի տարածաշրջանի զարգացման նախարարությունը, քաղաքային շինարարության ու ջրամատակարարման նախարարությունը, ինչպես նաեւ մշակույթի նախարարությունը:

Մահինդա Ռաջապակսան որպես Շրի Լանկայի նախագահ պաշտոնավարել Է 2005-2015 թվականներին:

Իր հերթին ընտրված նախագահի մյուս ավագ եղբայրը՝ Չամալ Ռաջապակսան, ժամանակավորապես կստանձնի գյուղատնտեսության եւ ներքին առեւտրի նախարարի պարտականությունները:

Նոյեմբերի 16-ին Շրի Լանկայում կայացել են նախագահական ընտրություններ: Դրանցում հաղթանակ Է տարել Գոտաբայա Ռաջապակսան՝ հավաքելով ձայների 52,25 տոկոսը: Նա ավելի վաղ զբաղեցնում Էր Շրի Լանկայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Ռաջապակսան հայտնի Է դարձել թամիլ անջատականների ջախջախմանը մասնակցելուց հետո քաղաքացիական պատերազմի եզրափակիչ փուլում, որն այստեղ շարունակվում Էր 1981-ից մինչեւ 2009 թվականը: Իր նախընտրական ծրագրում Ռաջապակսան հատկապես կարեւորել Է տնտեսական բարեփոխումների իրականացումը եւ անվտանգության համակարգի ամրապնդումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը