Աշխարհ

22.11.2019 22:35


Վրաստանի ընդդիմությունը «Կողպեքների օր» է խոստանում ամեն հինգշաբթի

Վրաստանի ընդդիմությունը «Կողպեքների օր» է խոստանում ամեն հինգշաբթի

Վրաստանի միավորված ընդդիմության ու քաղաքացիական ակտիվիստների համատեղ բողոքի ակցիաների խորհրդանիշ են դաձել կողպեքները, որոնք նրանք կախում են Խորհրդարանի ու կառավարության մուտքերի մոտ՝ ի նշան օրենսդիր ու գործադիր կառույցների անգործության։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-ին, երբ ամենամեծ թվով ցուցարարներն էին փողոց դուրս եկել, կողպեքներով փակվեցին խորհրդարանի բոլոր 3 մուտքերը։ Հաջորդ օրերին կողպեքներ հայտվեցին նաև կառավարության դարպասներին։

Նմանօրինակ ակցիաներ անցկացվել են Վրաստանի այլ շրջաններում ևս։

Այսօր արդեն «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության և միավորված ընդդիմության ակտիվիստները փորձել են «կողպել» մեծամասնական պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլիի բյուրոյի դուռը՝ Սանզոնայում։ Իրավապահները ակցիայի մասնակիցներին հնարավորություն չեն տվել դա անել, ցուցարարներին այնուամենայնիվ հաջողվել է շենքի ֆասադին «կնքված է» գրությամբ պաստառ փակցնել։ Իրավապահների ու ցուցարարների միջև մի քանի անգամ լեզվակռիվ է սկսվել։

Այսօր կողպեք է հայտնվել նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի՝ Օզուրգեթիի (Գուրիայի շրջան) բյուրոյի դռան վրա։ Տեղում մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել։ Ընդդիմությանը խանգարել են փորձել նաև իշխող՝ «Վրացական երազանքի» անդամները։ Իրավիճակը մի քանի անգամ լարվել է։

Ըննդիմությունը խոստանում է, որ ամեն հինգշաբթի, կառավարության նիստի օրը «Կողպեքների օր» է լինելու։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը