Քաղաքական

20.11.2019 14:17


Ավինյանը դրական կարծիք ունի «Վերնատուն» ակումբի վերաբերյալ

Ավինյանը դրական կարծիք ունի «Վերնատուն» ակումբի վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Ավինյանը հայտնեց նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում:

«Դրական կարծիք ունեմ, կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»,-ասաց Ավինյանը:

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիրը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է: Նոյեմբերի 15-ին ակումբն անցկացրել է իր առաջին հանդիպում-քննարկումը:

Այս խորագրի վերջին նյութերը