Քաղաքական

15.11.2019 11:05


«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը (տեսանյութ)

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նիստերի դահլիճում «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովն է՝ հանրային–քաղաքական արդիական թեմաներով.

-Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

-հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

-դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Համաժողովին պաշտոնապես հրավիրված են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Այս խորագրի վերջին նյութերը