Աշխարհ

31.10.2019 11:15


«Ռոմա»-ն հաղթել է «Ուդինեզե»-ին

«Ռոմա»-ն հաղթել է «Ուդինեզե»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն մրցեց «Ուդինեզե»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «գայլերին» հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփական պահելով անառիկ: «Ռոմա»-ի կազմում աչքի ընկան Նիկոլա Ձանյոլոն, Քրիս Սմոլինգը, Ջաստին Կլույվերտը և Ալեկսանդր Կոլարովը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր հայտացուցակից և դեռևս վերականգնողական փուլում է:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարելավեց իր դիրքերը և 4-րդն է 19 միավորով:

Այս խորագրի վերջին նյութերը