Աշխարհ

30.10.2019 16:15


Հենրիխ Մխիթարյանը հայր կդառնա (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հայր կդառնա (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայր կդառնա։ Նրա կինը հղի է։

Զույգին նկատել են Հռոմում զբոսնելիս։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն ամուսնացել են հունիսի 17-ին Վենետիկում։

Մխիթարյանը վերականգնվում է աճուկի մկանային վնասվածքից հետո։

Իտալական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտնել է, որ հայ ֆուտբոլիստը շուտով կվերադառնա խաղադաշտ։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը