Աշխարհ

29.10.2019 17:35


Ստամբուլում ահաբեկչական փորձ է կանխվել

Ստամբուլում ահաբեկչական փորձ է կանխվել

Ստամբուլի ոստիկանության հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը կանխել է ահաբեկչության փորձ:

Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ` 3 կասկածյալ բերման է ենթարկվել: Նրանք մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ:

Նշվում է, որ կասկածյալները նախորդ շաբաթ ավտոմեքենա են գողացել, այնուհետև փոխել համարանիշերը: Նրանք պատրաստվում էին ահաբեկչական ակտ իրականացնել Թուրքիայի Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների ժամանակ:

Ոստիկանական ստորաբաժանումները խուզարկության ընթացքում հայտնաբերել և առգրավվել են պոմպային հրացան, ատրճանակ, բազմաթիվ փամփուշտներ, փաստաթղթեր և այլ իրեր:

Պնդումներ կան, որ կասկածյալներից մեկի եղբայրը սպանվել է Սիրիայի հակամարտության գոտում:

Բացի Ստամբուլից, Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները Մերսինում բերման են ենթարկել ԻՊ-ի անդամ լինելու մեջ կասկածվող 5 անձի, որից 4-ը Սիրիայի քաղաքացի են:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը