Աշխարհ

19.08.2019 18:44


Թրամփը հաստատել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին կմասնակցի փոխնախագահ Մայք Փենսի հետ տանդեմով

Թրամփը հաստատել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին կմասնակցի փոխնախագահ Մայք Փենսի հետ տանդեմով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին կմասնակցի փոխնախագահ Մայք Փենսի հետ տանդեմով, գրում է ria.ru-ն:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք չի ցանկանում Փենսին փոխարինել որպես ընտրությունների թեկնածու, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Այդ մասին չեմ պատրաստվում մտածել»:

«Ես չափազանց գոհ եմ Մայք Փենսից, Մայք Փենսը հիանալի փոխնախագահ է»,-հավելել է Թրամփը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը Հանրապետական կուսակցությունից դեռևս լուրջ մրցակիցներ չունի նախագահի երկրորդ ժամկետով առաջադրվելու համար պայքարում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը