Լրահոս

27.07.2019 17:18


Հուգադայում հանգիստն ընդհատելու կոչը վերաբերում է A&R Tour-ի փաթեթներով մեկնած զբոսաշրջիկներին. ԱԳՆ

Հուգադայում հանգիստն ընդհատելու կոչը վերաբերում է A&R Tour-ի փաթեթներով մեկնած զբոսաշրջիկներին. ԱԳՆ

Հուգադայում հանգիստն ընդհատելու և հուլիսի 29-ի չվերթով Հայաստան վերադառնալու Եգիպտոսում ՀՀ դեսպանության հորդորը վերաբերում է միայն «A&R Tour» տուրօպերատորի փաթեթներով մեկնած զբոսաշրջիկներին: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:


«Սույն հայտարարությունը վերաբերում է միայն «A&R Tour» տուրօպերատորի ուղևորներին։ Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ կցելով հուլիսի 26-ին դեսպանության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00-ին։

«Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։ ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +201207050580»,-ասվում էր դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

«A&R Tour» ընկերության փաթեթներով Եգիպտոսի Հուրգադա քաղաք մեկնած ՀՀ քաղաքացիները չէին կարողանում վերադառնալ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով, քանի որ տուրօպերատորը ավիաընկերությանը չէր կատարել համապատասխան վճարումները։ Հուլիսի 26-ին 132 ուղևորներ Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով վերադարձան Հայաստան:

Այս խորագրի վերջին նյութերը