Աշխարհ

27.07.2019 11:33


Առանց դատարանի. RT–ի տուգանքը համարել են ճնշում հեռուստաալիքի քաղաքականության վրա

Առանց դատարանի. RT–ի տուգանքը համարել են ճնշում հեռուստաալիքի քաղաքականության վրա

RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին զայրացրել է Ofcom բրիտանական մեդիակարգավորողի որոշումը 200 հազար եվրոյով տուգանել հեռուստաալիքին։ Նշենք, որ Ofcom–ը սա հրապարակել է մինչև դատարանի որոշում կայացնելը։

Նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակվել էին Ofcom–ի հետաքննության արդյունքները։ Ընկերության կարծիքով` RT–ն յոթը դրվագում խախտել է հեռարձակման մասին օրենսգիրքը։ Արդյունքում` մինչ դատարանի որոշումը տուգանք է նշանակվել։

«Մենք վրդովված ենք, որ Ofcom բրիտանական մեդիակարգավորողը տուգանք է նշանակել` չսպասելով դատարանի որոշմանը, որը պետք է սահմանի, արդյոք Ofcom–ի բողոքը RT–ի դեմ օրինական է, թե ոչ։ Նաև տուգանքի չափը զգալիորեն գերազանցում է այլ լրատվամիջոցների վրա դրված տուգանքները, այն դեպքում, երբ մյուսները մեղադրվել են ավելի լուրջ խախտումներում, ինչպիսին է ատելության բորբոքում ու բռնության կոչեր»։ Իսկ RT–ին մեդիակարգավորողը մեղադրել է «ոչ բավարար անաչառության մեջ», – նշել են RT–ում։

Ofcom–ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ նախորդ տարի, որոշ պատմություններ լուսաբանելիս, հեռուստաալիքը խախտել է կանոնն այն մասին, որ «ցանկացած ձևով նորությունը պետք է լուսաբանվի պատշաճ ճշգրտությամբ ու անաչառությամբ»։ Արդյունքում՝ հեռուստաալիքի վրա տուգանք է դրվել։

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչն ասել է, որ RT–ի հանդեպ Ofcom–ի գործողությունները հեռուստաալիքի խմբագրության քաղաքականության վրա ճնշում գործադրելու փորձ է։

RT–ում նշել են, որ մեդիակարգավորողի որոշումն արդար չէ։ Նրանք մտադիր են դատարանի դիմել` որոշումը վերանայելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը