Լրահոս

25.07.2019 11:10


Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործով ձերբակալվել է դիրքի ավագը

Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործով ձերբակալվել է դիրքի ավագը

Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիրքի ավագը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 23-ի՝ լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը: Նշվում էր, որդեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը