Կարծիք

25.12.2018 09:14


Արդյոք ի շրջանս յո՞ւր

Արդյոք ի շրջանս յո՞ւր

2002թ․ լուծարվեցին ՀՀ Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարությունները՝ դառնալով ՀՀ նախագահին կից ծառայություններ, զերծ մնալով որևէ, թեկուզ ձևական (նկատի ունեմ՝ խորհրդարանական) վերահսկողությունից։ Այս փոփոխությունները ցույց էին տալիս, որ ՀՀ նախագահը չէր վստահում նույնիսկ իր իսկ կողմից նշանակված նախարարներին, առավել ևս՝ արտաքուստ իրեն «հպատակ» կուսակցություններին։ Եվ այդ ժամանակից ի վեր Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությունները իրականացնում էին ոչ թե օրենքով նախատեսված գործողություններ, այլ կատարում էին նախագահի հրահանգները, լինելով նրա անձնական գվարդիայի երկու ստորաբաժանումներ։

Սահմանադրական փոփոխություններից հետո այդ նույն ծառայությունները դարձան վարչապետի անձնական գվարդիաները։ Հույսեր կային, որ հեղափոխությունից, առավել ևս՝ ընտրություններից հետո նոր կառավարության կառուցվածքում նորից կվերականգնվեն վերոնշյալ երկու նախարարությունները։ ․․․Բայց՝ ոչ, լուծարվում և միավորվում են տարբեր նախարարություններ, հանրությունը բուռն քննարկում է դրանց նպատակահարմարությունը, բայց ոչ մի խոսք Ոստիկանության և ԱԱԾ-ի մասին։

Ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ունի ավելի քան 70%-անոց մեծամասնություն և «կառուցողական» ընդդիմություն։ Արդյոք իր նախորդների նման նա նույնպե՞ս չի վստահում յուրայիններին․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը