Լրահոս

10.02.2010 10:38


Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Ղազախստան

Ինչպես տեղեկացնում են Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ-ից, այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան։

Ղազախստանի արտաքին գերատեսչության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ հինգշաբթի Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու կառավարական շրջանակի հետ, այդ թվում՝ նաև Ղազախստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի։ Հանդիպումից հետո նախարարները զրուցելու են լրագրողների հետ։

Հանդիպում է նախատեսվում նաև Ղազախստանի նախագահի հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը